Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ծաղկաձոր համայնքում ընտրությանը մասնակցած 2936 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նարեկ Հարությունյանի գլխավորությամբ, ստանում է շուրջ 2484 ձայն կամ քվեների 84.6%-ը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի՝ Ֆեյսբուքում արած գրառումից։
«Շնորհավորում եմ Նարեկ Հարությունյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով»,- գրել է Խուդաթյանը։