Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին

Հոկտեմբերի 24-ին Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացածները ամուսիններ են՝ 37-ամյա Մխիթար Նազարյանը և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը։ Վթարի հետևանքով տուժած հինգ անչափահաս երեխաները նրանց զավակներն են։

Ամուսինների հարևանները NEWS.am-ի հետ զրույցում պատմել են, որ Իզաբելլան երկու երեխաների հետ Գյումրիում էր՝ հայրական տանը։

Մոր մահվան 40-րդ օրն էր։

Մխիթարը մյուս երեք երեխաների հետ մեկնել էր Գյումրի՝ կնոջն ու երեխաներին տուն բերելու։

Ճանապարհին էլ տեղի է ունեցել վթարը։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

 

Leave a comment