Վստահ եմ, որ հետևողականորեն կամրապնդենք փոխշահավետ ռուս-ղազախական կապերը բոլոր ուղղություններով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Տոկաևին Հանրապետության օրվա առթիվ
«Հարգելի՛ Կասիմ-Ժոմարտ Քեմելի,
Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։
Համընդհանուր ճանաչում են գտել տնտեսական և սոցիալական ոլորտներում Ղազախստանի արձանագրած հաջողությունները։ Ձեր երկիրը նշանակալի և կառուցողական դեր է խաղում միջազգային հարաբերություններում և արժանի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում։
Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ոգով։ Մոսկվան և Աստանան համակարգում են իրենց ջանքերը ԱՊՀ-ի, ԵվրԱզԷՍ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ բազմակողմ կառույցների շրջանակներում։
Վստահ եմ, որ մենք այսուհետ ևս հետևողականորեն կամրապնդենք փոխշահավետ ռուս-ղազախական կապերը բոլոր ուղղություններով՝ ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների, ինչպես նաև եվրասիական տարածքում անվտանգության և կայունության ամրապնդման շահերից ելնելով։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Կասիմ-Ժոմարտ Քեմելի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ձեր բոլոր համաքաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում։
Հարգանքով՝
Վլադիմիր Պուտին»։