Հոկտեմբերի 24-ին Tashir Arena-ում տեղի ունեցավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային կրկեսային շոուի պրեմիերան։ Սա յուրահատուկ ներկայացում է, որտեղ շատրվանների կախարդական խաղն ու կրկեսային արվեստը միավորվում են՝ ստեղծելով հուզիչ և տպավորիչ տեսարան։ Այն ջերմ պատմություն է ընտանիքի, հիշողությունների և սերունդներին միավորող արժեքների մասին։
«ՖՈՆՏԱՆԻԱ»-ն փոքրիկ հանդիսատեսին պարգևեց վառ տպավորություններ, իսկ մեծահասակներին հնարավորություն տվեց վերադառնալ մանկության հիշողություններին ու վերապրել անկեղծ հույզերը։
Tashir Arena-ի նախագծի հիմնադիր Տաթևիկ Կարապետյանի խոսքով. «Չնայած ամեն ինչին՝ անհնարինը հնարավոր է։ Մենք ցանկանում էինք զարմացնել հանդիսատեսին և նրան տեղափոխել ջրային տարերքի աշխարհ՝ այս ամենը ներկայացնելով Tashir Arena-ում։ Շուրջ 45 տոննա լրացուցիչ սարքավորումներ, 85 000 լիտր տարողությամբ լողավազան, լազերային և լուսային շոու, տպավորիչ հատուկ էֆեկտներ։ Վստահ եմ՝ հանդիսատեսը կզարմանա»։
Հայկական Ֆոնտանիա գյուղում, որի հրապարակում շատրվանները ամբողջ տարի արթուն են, տատիկին ու պապիկին այցելում են իրենց սիրելի թոռնիկները։
Մի օր ծաղրածու պապիկը, որն իր ամբողջ կյանքը նվիրել է կրկեսին, թոռնիկների հետ բացում է գաղտնիքներով ու հիշողություններով լի իր հին ճամպրուկը։ Անցյալի և ներկայի միջև սահմանն անհետանում է։ Երեխաների աչքի առաջ՝ Ֆոնտանիայի հրապարակում, կենդանանում է կրկեսային արվեստի և իրական զգացմունքների զարմանահրաշ աշխարհը։
«ՖՈՆՏԱՆԻԱ» շոուի հերոսների հետ հանդիսատեսը հայտնվում է հսկայական շատրվանների աշխարհում, որտեղ նրան սպասում են իրական ծաղրածուն և փահլեւանը, օդային մարմնամարզիկներ և ակրոբատներ, ձեռնածուներ և նույնիսկ վարժեցված շներ, ինչպես նաև բազմաթիվ այլ արտիստներ։
«ՖՈՆՏԱՆԻԱ»-ն համատեղում է ժամանակակից հարթակի բացառիկ հնարավորությունները, տպավորիչ տեխնոլոգիաներն ու գրավիչ տեսարանը՝ ստեղծելով մի իրադարձություն, որն արժե տեսնել սեփական աչքերով։ Մենք մեծ ջանք, էներգիա և ստեղծագործական միտք ենք ներդրել, որպեսզի շոուի յուրաքանչյուր տարր նպաստի ընդհանուր տպավորությանը, իսկ յուրաքանչյուր հանդիսատես զգա իսկական տոնական մթնոլորտը։ Մեզ համար կարևոր է հանդիսատեսին պարգևել վառ հույզեր և հիշողություններ, որոնց նա կցանկանա վերադառնալ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք բոլորիդ մեր շոուին․ եկե՛ք մեզ հետ կիսելու այս անմոռանալի տպավորությունները», – նշել է Tashir Arena-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը։
Շոուի ռեժիսորն է Վյաչեսլավ Կոլցովը։ «Մեզ համար «ՖՈՆՏԱՆԻԱ»-ն առաջին հերթին այն հույզերն են, որոնք երկար ժամանակ մնում են հանդիսատեսի հետ։ Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր հյուր ոչ միայն դիտարկի շոուն, այլև ընկղմվի յուրահատուկ մթնոլորտում, զգա տեղի ունեցողի էներգիան և իր հետ տանի վառ տպավորություններ։ «ՖՈՆՏԱՆԻԱ»-ն ջրային կրկեսային շոու է, որը հնարավորություն կտա մեծահասակներին երկու ժամով մոռանալ իրենց խնդիրների մասին, սուզվել մանկության հիշողությունների մեջ և կրկին զգալ այն երջանկությունը, որը պարգևում են իրենց երեխաները։ Հատկապես երեխաների համար մենք պատրաստել ենք բազմաթիվ անակնկալներ, ինտերակտիվ միջոցառումներ, նվերներ և շատ ավելին», – նշել է ռեժիսորը։
Ներկայացմանը մասնակցում են նաև Սոս Պետրոսյանի անվան կրկեսային դպրոց ստուդիայի և Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի սաները։ Ծաղրածուի դերում հանդես կգա Գրիգոր Գրիգորյանը (Գոշա)։
Շոուի ընթացքում հանդիսատեսին սպասում են բազմաթիվ անակնկալներ և նվերներ։
Շոուն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի հանդիսատեսի համար (0+) և խոստանում է դառնալ ընտանեկան ժամանցի յուրահատուկ փորձառություն։ Իսկ ջրային շքեղ տեսարանները պարգևում են անմոռանալի տպավորություններ և ուրախ հույզեր։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: