https://arm.sputniknews.ru/20261025/hajastany-haghtec-mankakan-evratesil-2026-mrcujtum-108506203.html
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
Sputnik Արմենիա
Անցյալ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտ Արմենակյանը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը 25.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-25T01:23+0400
2026-10-25T01:23+0400
2026-10-25T01:23+0400
հայաստան
եվրատեսիլ
մալթա
երգ
մրցույթ
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 25հոկտեմբերի – Sputnik․ Մալթայում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Հայաստանը։Հայաստանի պատվիրակ Նարեն իր «Boo!» երգով ստացավ ընդհանուր 202 միավոր։ Ազգային ժյուրիների քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 103 միավոր: Առավելագույն 12 միավոր շնորհեցին Կիպրոսը և Ալբանիան (Հայաստանի ազգային ժյուրին 12 միավոր շնորհեց Կիպրոսին):«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվում էր «Join the Festa» (Միացի՛ր տոնախմբությանը) կարգախոսով, որը ներշնչված է Մալթայի ավանդական գյուղական տոնակատարություններից, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում և միավորում են համայնքները երաժշտության, հրավառությունների ու զարդարանքների միջոցով։Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցույթում հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Լու Դելյոզը «Ce monde» երգով։ Սակայն ի տարբերություն մեծերի «Եվրատեսիլի»՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կանոնները չեն պահանջում, որ հաղթող երկիրը հյուրընկալի մրցույթը, նա նաև հրաժարվելու իրավունք ունի։Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ «Արևիկ» խումբն այդ տարի գրավեց երկրորդ հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 1 միավորով։Առաջին անգամ 2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով։ Հայաստանին երկրորդ հաղթանակը բերեց Մալենան 2021 թ–ին։ Անցյալ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտ Արմենակյանը «Brave Heart» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ ստանալով 175 միավոր։
մալթա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրատեսիլ, մալթա, երգ, մրցույթ
հայաստան, եվրատեսիլ, մալթա, երգ, մրցույթ
Բաժանորդագրվել
Անցյալ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտ Արմենակյանը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը
ԵՐԵՎԱՆ, 25հոկտեմբերի – Sputnik․ Մալթայում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Հայաստանը։
Հայաստանի պատվիրակ Նարեն իր «Boo!» երգով ստացավ ընդհանուր 202 միավոր։
Ազգային ժյուրիների քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 103 միավոր: Առավելագույն 12 միավոր շնորհեցին Կիպրոսը և Ալբանիան (Հայաստանի ազգային ժյուրին 12 միավոր շնորհեց Կիպրոսին):
«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվում էր «Join the Festa» (Միացի՛ր տոնախմբությանը) կարգախոսով, որը ներշնչված է Մալթայի ավանդական գյուղական տոնակատարություններից, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում և միավորում են համայնքները երաժշտության, հրավառությունների ու զարդարանքների միջոցով։
Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցույթում հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Լու Դելյոզը «Ce monde» երգով։
Սակայն ի տարբերություն մեծերի «Եվրատեսիլի»՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կանոնները չեն պահանջում, որ հաղթող երկիրը հյուրընկալի մրցույթը, նա նաև հրաժարվելու իրավունք ունի։
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ «Արևիկ» խումբն այդ տարի գրավեց երկրորդ հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 1 միավորով։
Առաջին անգամ 2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց
Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով։ Հայաստանին երկրորդ հաղթանակը բերեց
Մալենան 2021 թ–ին։ Անցյալ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտ Արմենակյանը «Brave Heart» երգով
զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ ստանալով 175 միավոր։