Ֆրանսիայի անվտանգության ուժերը Լիոնում ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել, հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
«Քանի որ քաղաքի մի շարք հատվածներում ցույցերն արգելված էին, իրավապահ մարմինների աշխատակիցները արցունքաբեր գազ են կիրառում՝ ամբոխը ցրելու համար», – նշվում է տեղեկատվության մեջ։
Ֆրանսիայում անցյալ ամսվա կեսերին սկսված բողոքի ակցիաները շարունակվում են։ Սկզբում Փարիզի արվարձաններում փողոց էին դուրս եկել ավագ դպրոցների աշակերտներն ու համալսարանների ուսանողները՝ պահանջելով բարելավել իրենց ուսումնական հաստատությունների վիճակը։ Ավելի ուշ նրանց միացել էին կյանքի թանկացումից դժգոհ մարդիկ, և բողոքի ակցիաները տարածվել էին նաև այլ շրջաններում։