Արցախի իշխանությունն ու Հայաստանի ընդդիմադիր ուժերը համատեղ աշխատանքային հարթակ կձևավորեն

https://arm.sputniknews.ru/20261024/arcakhi-ishkhanutjunn-u-hajastani-ynddimadir-uzhery-hamategh-ashkhatanqajin-hartak-kdzevavvoren-108507463.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նժդեհ իսկանդարյան, արցախ, ընդդիմություն

հայաստան, նժդեհ իսկանդարյան, արցախ, ընդդիմություն

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Արցախի իշխանություններն ու Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժերը պայմանավորվել են համատեղ աշխատանքային հարթակ ձևավորել։ Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ֆեյսբուքյան էջում։

Սեպտեմբերի 10-ին Իսկանդարյանը հայտնել էր, որ Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։

«Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։ Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել են խորհրդակցություններին մասնակցելու՝ Արցախի իշխանությունների հրավերին»,– գրել է Իսկանդարյանը։

Նա նշել է, որ առանձին հանդիպումներ են տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ինչպես նաև «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչների հետ։

Ըստ Իսկանդարյանի` խորհրդակցությունների ընթացքում ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման և դրանց գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Մայր Հայաստանում արցախահայերի արժանապատիվ կյանքի ապահովման, միջազգայնորեն ճանաչված վերադարձի իրավունքի, Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերին:

Արցախի պետնախարարի խոսքով` մասնակից քաղաքական ուժերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանությանը, ինչպես նաև Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն ու արդյունավետ գործունեությանը։

«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկայում կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ՝ վերոնշյալ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հարթակի նպատակն է համախմբված ջանքերով նպաստել արցախահայերի իրավունքների և շահերի պաշտպանությանը»,– եզրափակել է Իսկանդարյանը:

Leave a comment