Ուկրաինայի զինուժը ԼԺՀ-ում հարված է հասցրել բնակելի տանը, ինչի հետևանքով տուժել է 4 մարդ։ Այս մասին հայտնել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Բացի այդ, Լուտուգինո-Կրասնի Լուչ մայրուղու վրա անօդաչու թռչող սարքը հարձակվել է ավտոբուսի վրա, երկու ուսանող է վիրավորվել:
Իսկ Ստարոբելսկի մունիցիպալ շրջանում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով տուժել է 19-ամյա մի երիտասարդ։