«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

24.10.2026 | 16:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտից ՔՊ-ական պատգամավորների և նախարարների հետ շրջել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

Նա եղել է հանրակրթական և արվեստի դպրոցներում, ծանոթացել ուսումնական պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ։

Փաշինյանն արվեստի դպրոցից նաև հուշանվեր է գնել, զրուցել երևանցիների հետ, ինչպես նաև եղել փակվող խանութում։

Քաղաքացիներից որոշները բարձրացրել են ներքին անվտանգության, գիշերային ժամերին աղմուկի, նոր ընտրությունների գնալու վերաբերյալ հարցեր։ Փաշինյանը զրույցի է բռնվել նաև երեխաների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment