https://arm.sputniknews.ru/20261024/80y-shantazh-e-20y-artaherti-scenar-grigvorjany-pashinjani-hajtararutjan-masin-108492718.html
80%–ը շանտաժ է, 20%–ը` արտահերթի սցենար. Գրիգորյանը` Փաշինյանի հայտարարության մասին
80%–ը շանտաժ է, 20%–ը` արտահերթի սցենար. Գրիգորյանը` Փաշինյանի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
«Հայաստան» խմբակցության ղեկավարը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի ակնկալիքն աբսուրդ է։ 24.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-24T15:40+0400
2026-10-24T15:40+0400
2026-10-24T15:46+0400
հայաստան
արտահերթ ընտրություններ
նիկոլ փաշինյան
աննա գրիգորյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/18/108504140_0:0:1281:720_1920x0_80_0_0_6b01e4979c5a240ea0eefba002208dd6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ընդդիմությանը պետք է համոզի փոխել Սահմանադրությունը, այլ ընտրողներին պետք է համոզեր հունիսի 7-ից առաջ։ «Աբովյան Time»-ի եթերում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ՀՀ վարչապետը հոկտեմբերի 22-ին չբացառեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որպեսզի փորձի ստանալ սահմանադրական մեծամասնություն և կարողանա հասնել նոր Սահմանադրության ընդունմանը: Նա հայտարարեց, թե փորձելու են համոզել ընդդիմությանը, քանի որ Սահմանադրության ընդունումը սկզբունքային հարց է։«Փաշինյանը հնարավորություն ուներ հունիսի 7–ին ժողովրդին համոզելու, որ «կողմ» քվեարկեին և ինքը ստանար 2/3 մեծամասնությունը, բայց դա չստացվեց։ Այսինքն՝ նա ուշացել է, որովհետև միակ սուբյեկտը, որին ինքը պետք է համոզի, հայ ժողովուրդն է»,– ասաց Գրիգորյանը։Նա հիշեցրեց, որ ՔՊ–ն` Փաշինյանի գլխավորությամբ, ԱԺ ընտրությունների գնաց հենց այդ օրակարգով, որի անբաժան մասը Սահմանադրության փոփոխության հարցն էր։«Սահմանադրության փոփոխությունը նոր օրակարգ չէ։ Ալիևի պարտադրանքը մի քանի տարի է`Նիկոլ Փաշինյանը փորձում է գեղեցիկ ներկայացնել։ Առաջին անգամ դա արեց Հանրային ռադիոյում, երբ Անկախության հռչակագիրը ներկայացրեց, որպես «կարմիր շոր», որը բարկացնում է մեր հարևաններին։ Այդ փուլից սկսած` ինքը տարիներով փորձել է մեր ժողովրդին համոզել, որ ճիշտ ճանապարհը Սահմանադրության փոփոխությունն է»,– նշեց Գրիգորյանը` հավելելով, որ խորհրդարանական վերջին ընտրություններում հայ ժողովուրդն իր կարծիքն արդեն հայտնեց` չլիազորեց իշխանությանը փոխել Սահմանադրությունը, հակառակ դեպքում 2/3 ձայն կտար իշխող ուժին։Գրիգորյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը ավելի շատ որպես շանտաժ է ընկալում։Նկատենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու պահանջ է ներկայացրել։ Սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ սահմանադրական մեծամասնություն` ձայների 2/3–ը։ 2026թ–ի հունիսի 7-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրին» չհաջողվեց հաղթահարել անհրաժեշտ այդ շեմը։Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ անի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:ԱԺ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 23-ին հայտարարեց, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրությունների։ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/18/108504140_33:0:993:720_1920x0_80_0_0_0238795ac1aef21586e0274e6ad23f78.jpg.webp
հայաստան, արտահերթ ընտրություններ, նիկոլ փաշինյան, աննա գրիգորյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, արտահերթ ընտրություններ, նիկոլ փաշինյան, աննա գրիգորյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
«Հայաստան» խմբակցության ղեկավարը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի ակնկալիքն աբսուրդ է։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ընդդիմությանը պետք է համոզի փոխել Սահմանադրությունը, այլ ընտրողներին պետք է համոզեր հունիսի 7-ից առաջ։ «Աբովյան Time»-ի եթերում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Փաշինյանը հնարավորություն ուներ հունիսի 7–ին ժողովրդին համոզելու, որ «կողմ» քվեարկեին և ինքը ստանար 2/3 մեծամասնությունը, բայց դա չստացվեց։ Այսինքն՝ նա ուշացել է, որովհետև միակ սուբյեկտը, որին ինքը պետք է համոզի, հայ ժողովուրդն է»,– ասաց Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ ՔՊ–ն` Փաշինյանի գլխավորությամբ, ԱԺ ընտրությունների գնաց հենց այդ օրակարգով, որի անբաժան մասը Սահմանադրության փոփոխության հարցն էր։
«Սահմանադրության փոփոխությունը նոր օրակարգ չէ։ Ալիևի պարտադրանքը մի քանի տարի է`Նիկոլ Փաշինյանը փորձում է գեղեցիկ ներկայացնել։ Առաջին անգամ դա արեց Հանրային ռադիոյում, երբ Անկախության հռչակագիրը ներկայացրեց, որպես «կարմիր շոր», որը բարկացնում է մեր հարևաններին։ Այդ փուլից սկսած` ինքը տարիներով փորձել է մեր ժողովրդին համոզել, որ ճիշտ ճանապարհը Սահմանադրության փոփոխությունն է»,– նշեց Գրիգորյանը` հավելելով, որ խորհրդարանական վերջին ընտրություններում հայ ժողովուրդն իր կարծիքն արդեն հայտնեց` չլիազորեց իշխանությանը փոխել Սահմանադրությունը, հակառակ դեպքում 2/3 ձայն կտար իշխող ուժին։
Գրիգորյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը ավելի շատ որպես շանտաժ է ընկալում։
«80%-ը շանտաժ է, 20%-ը` արտահերթի հնարավոր սցենար։ Եթե ինքը մտածում է, որ մենք ավելի շատ կցանկանանք մանդատը պահել ու կողմ կքվեարկենք Սահմանադրության փոփոխությանը, դա բացարձակ աբսուրդ է։ Մանդատի խաթեր կողմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը ուղղակի ցնդաբանություն է։ Ես չգիտեմ, թե Փաշինյանն ինչ հաշվարկ է արել, բայց այստեղ շանտաժի կոմպոնենտ ակնհայտորեն կա։ Կարծում եմ` դա նաև ազդակ է եղել Ալիևին` տե՛ս` ինչ հնարավոր է, անելու եմ, հանգիստ եղի՛ր, պետք լինի` կգնամ արտահերթ ընտրությունների։ Ժամանակ տո՛ւր, ներքին ռեպրեսիաներով եթե չստացվի, իմացիր, որ ես նույնիսկ դրան եմ պատրաստ»,– ասաց պատգամավորը։
Նկատենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու պահանջ է ներկայացրել։ Սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ սահմանադրական մեծամասնություն` ձայների 2/3–ը։ 2026թ–ի հունիսի 7-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրին» չհաջողվեց հաղթահարել անհրաժեշտ այդ շեմը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։