https://arm.sputniknews.ru/20261023/hh-erkrvord-nakhagah-rvobert-qvocharjani-kalanqi-zhamkety-erkaracvec-evs-2-amsvov-108433961.html
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով
Sputnik Արմենիա
Ըստ դատախազի` Քոչարյանն ազատության մեջ կարող է խոչընդոտել նախաքննությունը։ 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T19:37+0400
2026-10-23T19:37+0400
2026-10-23T19:37+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
դատարան
կալանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/12/106985433_0:17:1501:861_1920x0_80_0_0_8726588e2f54f4d6d1b81c472adb5bc0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով։ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը։ Ըստ դատախազի` Քոչարյանն ազատության մեջ գտնվելով` կարող է խոչընդոտել նախաքննությունը։Պաշտպանական թիմն ավելի վաղ հայտարարել էր` սա արվում է այն դեպքում, երբ ՀՀ երկրորդ նախագահը՝ որպես պետական պահպանության ենթակա անձ, 24/7 ռեժիմով ՊՊԾ աշխատակիցների հսկողության ներքո է։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/12/106985433_0:0:1501:1125_1920x0_80_0_0_f35097f933050c8242645dc0d884c011.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, դատարան, կալանք
հայաստան, ռոբերտ քոչարյան, դատարան, կալանք
Բաժանորդագրվել
Ըստ դատախազի` Քոչարյանն ազատության մեջ կարող է խոչընդոտել նախաքննությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը։ Ըստ դատախազի` Քոչարյանն ազատության մեջ գտնվելով` կարող է խոչընդոտել նախաքննությունը։
Պաշտպանական թիմն ավելի վաղ հայտարարել էր` սա արվում է այն դեպքում, երբ ՀՀ երկրորդ նախագահը՝ որպես պետական պահպանության ենթակա անձ, 24/7 ռեժիմով ՊՊԾ աշխատակիցների հսկողության ներքո է։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները
ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը
տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը
2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ
նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա
տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։