Վիեննայի միջազգային փառատոնին չեղարկվել է Արցախի մշակութային համույթների մասնակցությունը

https://arm.sputniknews.ru/20261023/viennaji-mijazgajin-paratvonin-chegharkvel-e-arcakhi-mshakutajin-hamujtneri-masnakcutjuny-108478095.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/05/16/89224068_369:0:3100:2048_1920x0_80_0_0_49287d4fcea49e9e2305717843a14812.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արցախ, համույթ, մենք ենք, մեր սարերը (դեդո–բաբո) արձանը, վիեննա, փառատոն

արցախ, համույթ, մենք ենք, մեր սարերը (դեդո–բաբո) արձանը, վիեննա, փառատոն

Բաժանորդագրվել

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնի» արվեստագետների հասցեին հնչել են որոշ մեղադրանքներ, ինչը կազմակերպությունը կտրականապես մերժել է։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է. կազմակերպիչը հայտնել է մի քանի դեսպանատան միջամտության մասին։ Այս մասին հայտարարել է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ–ն։
Նշվում է, որ միջազգային փառատոնը պետք է կայանա նոյեմբերին։ Պետք է մասնակցեին Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը։
«Պաշտոնական հրավերի հիման վրա համույթները շուրջ երեք ամիս ինտենսիվորեն պատրաստվել են փառատոնին՝ մշակելով հատուկ ծրագիր։ Հոկտեմբերի 21-ին կազմակերպիչները հայտնել են մասնակցության չեղարկման մասին։ Նամակագրության ընթացքում Համաշխարհային փառատոնների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկին տեղեկացրել է, որ դեսպանատնից ստացված գրության մեջ մեր մշակութային խմբերը ներկայացվել են որպես «վտանգավոր», և առաջարկվել է չեղարկել նրանց մասնակցության հրավերը»,– ասված է հայտարարությունում։
ՀԿ–ից հայտնում են, որ Ստրեզովսկին իրենց փոխանցել է` մի քանի դեսպանատուն միջամտել է` համույթներին վերագրելով երկրում «անջատողական գործունեություն» իրականացնելու մեղադրանք։
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» կտրականապես մերժել է իր արվեստագետներին վերագրվող մեղադրանքները։ Շեշտել են` միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցության սահմանափակումը՝ քաղաքական բնույթի մեղադրանքների հիմքով, լուրջ մտահոգություն է առաջացնում մշակութային իրավունքների հնարավոր խախտման առումով։
Հասարակական կազմակերպությունից հիշեցրել են, որ 2025 թվականին իրենց արվեստագետները հաջողությամբ մասնակցել են Իտալիայում CIOFF-ի միջազգային փառատոնային ծրագրերին՝ արժանանալով բարձր գնահատականի և պատվոգրերի։
«WOFA-ի նախագահից պահանջել ենք հայտնել միջամտած դեսպանատների անուններն ու ներկայացված մեղադրանքների փաստական հիմքերը։ Նա խոստացել է տրամադրել համապատասխան մանրամասները, որոնք դեռևս չենք ստացել։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզաբանելու և արցախցի արվեստագետների մշակութային իրավունքների պաշտպանությանը նպաստելու նպատակով արդեն դիմել ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Հետևողական ենք լինելու այս հարցում»,– ասված է հայտարարությունում։
Կազմակերպությունը նաև պահանջում է միջամտության հանգամանքների ամբողջական բացահայտում և ներկայացված մեղադրանքների վերաբերյալ հիմնավորված պարզաբանում։

Leave a comment