«Ցավոք ՌԴ-ում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չէ իրենց, որովհետև այդ դեպքում ՀՀ-ն կդառնա լիարժեք անկախ պետություն։ Իսկ եթե թշնամանք կա Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ՀՀ-ն ստիպված կլինի ավելի ամուր գրկել ՌԴ-ին»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Զատուլինի այն հայտարարության, թե Փաշինյանը Ալիևից վերցրել է 5 մլրդ դոլար և ՀՀ առաջիկա ընտրություններում Բաքվի ու Անկարայի սրտի թեկնածուն է։
«Մենք ունենք 4 հարևան երկիր․․․ ՌԴ-ին պետք է անընդհատ սադրել հակադրություններ ՀՀ-ի ու Ադրբեջանի, ՀՀ-ի ու Թուրքիայ, ՀՀ-ի ու Վրաստանի, ՀՀ-ի ու Իրանի միջև, որպեսզի Ռուսաստանից կախվածությունը կա՛մ մեծանա, կա՛մ ի հայտ գա։ Ես ուրախ եմ, որ իմ այդ տեսակետը ՌԴ-ում շատերը չեն կիսում, համենայնդեպս, վստահ եմ, որ իմ գործընկեր Վլադիմիր Պուտինը, ՌԴ կառավարության ղեկավար Միխայել Միշուստինը և կառավարության բազմաթիվ ներկայացուցիչներ չեն կիսում այս տեսակետը և համարում են, որ խաղաղությունն օգտակար է և ՀՀ-ի և ՌԴ-ի և տարածաշրջանի երկրների համար»։
Փաշինյանը հավելեց, որ ՀՀ ընտրությունների ժամանակ կլինեն ուժեր, որոնք աշխարհը տեսնում են ՀՀ-ի աչքերով, և ուժեր, ովքեր աշխարհը տեսնում են Զատուլինի աչքերով։ «2026թ․ ընտրություններին ՀՀ քաղաքացիները պիտի ընտրեն՝ իրենք իրենց աչքերին են վստահում, թե Զատուլինի աչքերին են վստահում․․․»։