Տենում էին՝ մարդ է գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն․ Փաշինյանը՝ Հայաստանում հայտնված ադրբեջանցու մասին

Հայաստանում հայտնված ադրբեջանցուն հայտնաբերելուց հետո զինվորականները նրան հանձնել են Ազգային անվտանգության ծառայությանը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մարդն անցել է, զինվորականները հայտնաբերել են, հանձնել են ԱԱԾ մարմիններին։ Տեսել են՝ մարդ է, քայլելով գալիս է, ձերբակալել են, հանձնել են ԱԱԾ-ին։ Հանրապետության հրապարակից չեն ձերբակալել»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով սահմանների պաշտպանության հարցին՝ վարչապետը նշել է, որ չկա այնպիսի սահման կամ շփման գիծ, որով մարդիկ երբևէ անցած չլինեն։

«Մարդն անցել է, հիմա պետք է վերադարձնենք իրենց»,- նշել է Փաշինյանը։

Alpha News

Leave a comment