«Շիկահողի արջերի» բողոքի ցույցը COP 17-ում

Շիկահողի պետական արգելոցի «արջերը» լքել են Շիկահողն ու հասել Երևան՝ COP17 համաժողովի անցկացման վայրում բողոքի ցույց անելու։

Բնապահպանները ահազանգում են, որ 2020 թվականի պատերազմից հետո արգելոցը հայտնվել է Ադրբեջանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ։ Ադրբեջանական ռազմական դիրքերն ու դրանց տանող ճանապարհներն այժմ անցնում են անտառի որոշ հատվածներով։ Զինվորները, մեքենաները, աղմուկն ու ականները խաթարում են այն անդորրը, որն անհրաժեշտ է արջերի բնականոն կենսագործունեության համար։ Իրավիճակն ավելի են վատթարացնում նոր ճանապարհների կառուցումն ու շինարարական աշխատանքները։

Իսկ ինչո՞ւ են «արջերը» եկել Երևան։

Մայրաքաղաքում այս օրերին անցկացվող COP17-ը կենսաբազմազանության համաշխարհային գագաթնաժողովն է, որի ընթացքում կառավարությունները քննարկում են բնության և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված քայլերը։

The eco-activist movement “Union of Green Councils” holds the “Shikahogh Bears” event near the Karen Demirchyan Sports and Concert Complex, where COP17 is being held. Yerevan, Armenia

Արջի հագուստներով ցույցի մասնակիցների բողոքը սկսվել է այսօր վաղ առավոտյան՝ Կասկադում կազմակերպված համերգով։ Այնուհետև նրանք քայլերթով շարժվել են դեպի COP17-ի անցկացման վայր՝ փորձելով մուտք գործել համաժողովի տարածք և իրենց ձայնը հասցնել դրա մասնակիցներին։ Սակայն նրանց ներս չեն թողել։

The eco-activist movement “Union of Green Councils” holds the “Shikahogh Bears” event near the Karen Demirchyan Sports and Concert Complex, where COP17 is being held. Yerevan, Armenia

Ակցիայի մասնակիցները կարճ համերգ են ունեցել նաև համաժողովի անցկացման վայրի դիմաց՝ ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելով Շիկահողի պետական արգելոցի և այնտեղ բնակվող կենդանիների առջև ծառացած խնդիրների վրա։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment