Թրամփը նշել է՝ ինչ կարող է քննարկվել Պուտինի և Ծինփինի հետ հանդիպմանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հնարավոր եռակողմ բանակցություններում կշոշափվի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցը։

Ինչպես հայտնում է Սպիտակ տան մամուլի խումբը, Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուս» ռազմակայանում Թրամփին հարցրել են՝ արդյոք քննարկումները կներառեն նաև Ուկրաինայի թեման։

«Չեմ կարող ասել, քանի որ խոսքը միայն դրա մասին չի լինելու։ Քննարկվելու է նաև ապամիջուկայնացման հարցը։ Այնպես որ, խոսքը միայն դրա մասին չէ»,- նշել է նախագահը։

Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Չինաստանն արդեն նախապատրաստական ​​աշխատանքներ է տանում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման ուղղությամբ։

Գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել Չինաստանի Շենչժեն քաղաքում՝ նոյեմբերի 18-19-ին։

Leave a comment