Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ Ֆրանսիայում արձանագրվել է մարդու՝ «Շամոնդա» ( Shamonda) վիրուսով վարակվելու առաջին դեպքը, որն ունեցել է մահացու ելք։
«Մինչ այժմ համարվում էր, որ «Շամոնդա» վիրուսը չի կարող փոխանցվել մարդկանց։ Ուստի, տվյալ պացիենտի վարակումը վիրուսով մարդու մոտ այս վիրուսի հայտնաբերման առաջին փաստագրված դեպքն է», — նշվում է հայտարարության մեջ։
Նախարարությունից հստակեցրել են, որ պացիենտը մահացել է հիվանդանոցում հոկտեմբերի սկզբին․ նա տառապում էր իմունային անբավարարության ծանր ձևով։ Ենթադրվում է, որ վարակումը տեղի է ունեցել Ֆրանսիայի արևելյան հատվածում՝ մանր միջատի (մլակի) խայթոցի միջոցով։
Այդ տարածաշրջանում գարնանն ու ամռանը գրանցվել էին կենդանիների շրջանում վիրուսի առաջին դեպքերը։