Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չի խստացնել Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները, քանի որ Մոսկվան և Վաշինգտոնը, թերևս, մոտ են Ուկրաինայի հարցով համաձայնության։
Նախագահը, անդրադառնալով այս թեմային, հիմարներ է անվանել նրանց, ովքեր պահանջում էին, որ նա նոր հակառուսական միջոցներ ձեռնարկի։
«Եթե մենք անեինք այն, ինչ այդ հիմարներն էին ուզում, որ ես անեի, նա հիմա այնտեղից չէր վերադառնա. նա այնտեղ կլիներ ևս 20 տարի»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով ամերիկացի Սթիվեն Հաբարդին, որը Ռուսաստանում դատապարտվել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից կռվելու համար։
Թրամփը լրագրողների հետ զրույցում նրանց, ովքեր պնդում են Ռուսաստանի դեմ սահմանափակումները խստացնել, կոչ է արել գլխով մտածել։