https://arm.sputniknews.ru/20261022/rdn-zangvatsajin-harvats-e-hascrel-ukrainaji-razmardjunaberakan-hamaliri-objektnerin-108418003.html
ՌԴ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին
ՌԴ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին
Sputnik Արմենիա
Հարձակումների ընթացքում կիրառվել են ԱԹՍ–ներ և բարձր ճշգրտության ցամաքային բազավորման զենք։ 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T11:28+0400
2026-10-22T11:28+0400
2026-10-22T11:28+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
զենք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/18/39038701_0:149:3138:1914_1920x0_80_0_0_5b9031914fc554e07c7530c92dc9a620.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին, ինչպես նաև այդ երկրի զինված ուժերի համար օգտագործվող ծովային նավերին և նավահանգստային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:«Գիշերվա ընթացքում ՌԴ զինված ուժերը ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել, ինչի արդյունքում խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, որոնք ներգրավված են մեծ և միջին հեռահարության թևավոր հրթիռների ու ԱԹՍ-ների արտադրության և պահպանման մեջ, Կիևում տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ, ինչպես նաև Օդեսայի մարզում նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ և ծովային նավեր, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար, – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։Նշվում է, որ խոցվել են.Կիև քաղաքում՝ավիացիոն արդյունաբերության հավաքման ձեռնարկություն («Անտոնով»), որն իրականացնում է մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի, FP-5 «Ֆլամինգո» թևավոր հրթիռների, FP-9 և FP-9 օպերատիվ-մարտավարական հրթիռների արտադրություն,պահեստային համալիր («Սառցակոմբինատ №3»), որտեղ կազմակերպվել է մեծ և միջին հեռահարության ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև «Հորնետ» զինամթերքի արտադրություն,արդյունաբերական ձեռնարկություն, որն իրականացնում է օդանավային տիպի մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև ռոբոտատեխնիկական համալիրների համալրիչների արտադրություն,անօդաչու թռչող սարքերի և դրանց ռեակտիվ արագացուցիչների պահեստ,«Յուժնի» երկաթուղային կամուրջը, որն օգտագործվում է ավտո- և երկաթուղային տրանսպորտի միջոցով ռազմական բեռների տարանցիկ փոխադրման համար։Օդեսայի մարզում՝Կիլիա նավահանգստի ենթակառուցվածքները, որոնք նախատեսված են արտերկրից Ուկրաինա մատակարարվող ռազմական գույքի բեռնաթափման և պահպանման համար:Բացի այդ, ծովով անցման պահին խոցվել է բեռնանավ, որը Չեռնոմորսկ նավահանգիստ էր փոխադրում Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ:
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/18/39038701_209:0:2940:2048_1920x0_80_0_0_ba4b9e91042a970af1038dd07a69ea1c.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, զենք
ռուսաստան, ուկրաինա, զենք
Հարձակումների ընթացքում կիրառվել են ԱԹՍ–ներ և բարձր ճշգրտության ցամաքային բազավորման զենք։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին, ինչպես նաև այդ երկրի զինված ուժերի համար օգտագործվող ծովային նավերին և նավահանգստային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Գիշերվա ընթացքում ՌԴ զինված ուժերը ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել, ինչի արդյունքում խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, որոնք ներգրավված են մեծ և միջին հեռահարության թևավոր հրթիռների ու ԱԹՍ-ների արտադրության և պահպանման մեջ, Կիևում տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ, ինչպես նաև Օդեսայի մարզում նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ և ծովային նավեր, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար, – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խոցվել են.
Կիև քաղաքում՝
ավիացիոն արդյունաբերության հավաքման ձեռնարկություն («Անտոնով»), որն իրականացնում է մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի, FP-5 «Ֆլամինգո» թևավոր հրթիռների, FP-9 և FP-9 օպերատիվ-մարտավարական հրթիռների արտադրություն,
պահեստային համալիր («Սառցակոմբինատ №3»), որտեղ կազմակերպվել է մեծ և միջին հեռահարության ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև «Հորնետ» զինամթերքի արտադրություն,
արդյունաբերական ձեռնարկություն, որն իրականացնում է օդանավային տիպի մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև ռոբոտատեխնիկական համալիրների համալրիչների արտադրություն,
անօդաչու թռչող սարքերի և դրանց ռեակտիվ արագացուցիչների պահեստ,
«Յուժնի» երկաթուղային կամուրջը, որն օգտագործվում է ավտո- և երկաթուղային տրանսպորտի միջոցով ռազմական բեռների տարանցիկ փոխադրման համար։
Օդեսայի մարզում՝
Կիլիա նավահանգստի ենթակառուցվածքները, որոնք նախատեսված են արտերկրից Ուկրաինա մատակարարվող ռազմական գույքի բեռնաթափման և պահպանման համար:
Բացի այդ, ծովով անցման պահին խոցվել է բեռնանավ, որը Չեռնոմորսկ նավահանգիստ էր փոխադրում Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ: