ԵԽԽՎ անդամ իտալացի սենատոր Աուրորա Ֆլորիդիան հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

COP17-ի շրջանակներում Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ, իտալացի սենատոր Աուրորա Ֆլորիդիան Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան։

Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացել են Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրականացման փուլերին և հետևանքներին:

Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը Աուրորա Ֆլորիդիային և Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին է նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի իտալերեն պատկերագիրքը, որի հրատարակմանն աջակցել է Իտալիայի դեսպանատունը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment