Այո՛, կարա լինի այնպիսի բեռ, որ Հայաստանն ասի՝ այս բեռը չի կարող անցնել ՀՀ սահմանով․ Միրզոյան

Տեսանյութեր
Քաղաքականություն

Այո՛, կարա լինի այնպիսի բեռ, որ Հայաստանն ասի՝ այս բեռը չի կարող անցնել ՀՀ սահմանով․ Միրզոյան (տեսանյութ)

«Մեր և Ադրբեջանի միջև նույնպես կա ըմբռնում, որ արգելված բեռներ, օրինակ՝ զենք և զինամթերք, չեն փոխադրվելու», — ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացնելով TRIPP նախագծի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը։

Նրա խոսքով՝ գոյություն ունի բեռների և ապրանքների հստակ ցանկ, որը համաձայնեցված է Հայաստանի և տարբեր երկրների միջև համապատասխան փաստաթղթերով, և այս հարցում Ադրբեջանը բացառություն չի լինի։

Leave a comment