Հայտնի են դարձել նոր Hyundai Tucson-ի գները․ որքան արժե քրոսովերը

Hyundai-ն հրապարակել է հարավկորեական ներքին շուկայի համար նախատեսված Tucson քրոսովերի հինգերորդ սերնդի գնացուցակը։ Բենզինային շարժիչով բազային տարբերակի գինը սահմանվել է 31.4 մլն վոն։ Առավելագույն համալրմամբ տարբերակի արժեքը հասնում է 43 մլն վոնի։

Բազային Tucson-ը համալրված է 1.6-լիտրանոց բենզինային տուրբոշարժիչով, որի հզորությունը 193 ձիաուժ է։ Շարժիչն աշխատում է դասական ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ համատեղ։ Հիբրիդային տարբերակում բենզինային շարժիչը զուգակցված է 65 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչի հետ, իսկ համակարգի ընդհանուր հզորությունը կազմում է 245 ձիաուժ։

Հասանելի լրացուցիչ սարքավորումների ցանկը բավական տպավորիչ է։ Դրանց թվում են եռագոտի կլիմայական կառավարման համակարգը, առջևի նստատեղերի մերսման գործառույթը, համայնապատկերային տանիքի լուսանցքը, յուրաքանչյուրը 15 Վտ հզորությամբ երկու անլար լիցքավորիչները, ինչպես նաև վարորդին աջակցող ժամանակակից համակարգերի մի ամբողջ շարք։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment