Զենք-զինամթերք TRIPP-ով չի տեղափոխվի. Արարատ Միրզոյան

Բաժանորդագրվել

Արարատ Միրզոյանը շեշտեց, որ Հայաստանի և տարբեր երկրների միջև նախապես համաձայնեցված բեռների հստակ ցանկ կա։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքով «Թրամփի երթուղով» զենք–զինամթերք չի տեղափոխվի։ Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր և Ադրբեջանի միջև կա ըմբռնում, որ արգելված բեռներ չեն տեղափոխվի, օրինակ` զենք-զինամթերք, վտանգավոր քիմիական նյութեր և այլն»,– ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով` ՀՀ տարածքով տեղափոխելու առումով կա բեռների և ապրանքների հստակ ցանկ։ Դա Հայաստանի և տարբեր երկրների միջև նախապես համաձայնեցված է համապատասխան փաստաթղթերում։

Leave a comment