Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր երեկոյան

https://arm.sputniknews.ru/20261023/rvobert-qvocharjani-khapanman-mijvoci-veraberjal-vorvoshumy-khraparakvi–ajsor-erekvojan-108449840.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/12/106984486_0:0:1500:1125_1920x0_80_0_0_559b1d7853a507d682339f8d30b5edbc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոբերտ քոչարյան, արամ օրբելյան, դատ, դատարան

ռոբերտ քոչարյան, արամ օրբելյան, դատ, դատարան

Բաժանորդագրվել

Միջնորդությունը քննվել է ավելի քան 12 ժամ։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության քննությունը, որը սկսվել էր հոկտեմբերի 22-ին, ժամը 15-ին, ավարտվել է ուշ գիշերին. որոշումը կհրապարակվի այսօր ժամը 17։30-ին։

Միջնորդությունը քննվել է ավելի քան 12 ժամ։

«Գործը երկար տևեց, որովհետև միջնորդության հետ կապված բավականին երկար հարցադրումներ կան, որի մեջ նաև մեղադրանքն էր։ Այդտեղ հիմնավորումներն էին հիմնավոր կասկածի ենթադրյալ ամրապնդման մասին, նաև մեր պնդումը ամբողջությամբ հերքման նաև կալանքի հիմքերի հետ կապված»,-ասաց երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը դատարանից դուրս գալուց հետո։

Նա շեշտեց՝ ամբողջ ինֆորմացիայի ֆոնին խափանման միջոցը կալանք չպետք է կիրառվի, քանի որ այն վարկածը, որը առաջ է քաշում մեղադրող կողմը, ընդհանրապես չի դիմանում քննադատության։

«Դրանից բացի մի շարք պնդումներ կան, որոնք իրենք բնույթով հակասահմանադրական են. նախագահի կողմից վավերացված կառավարության որոշումները, որոնք ուժի մեջ են, դրանց քրեադատավարական գնահատական տալը, քանի դեռ դրանք չեն վերացվել դատարանի կողմից, հակասահմանադրական է»,-նշեց փաստաբանը։

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։

Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։

Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

Leave a comment