Ավելի քան մեկ ամիս տևած «Արմենիա» փառատոնը հյուրընկալել է մեծաթիվ զբոսաշրջիկների

Ամփոփվել է «Արմենիա» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը։ Եզրափակիչ համերգի ծրագիրը ներկայացնում էր հայկական, հունական և ռուսական երաժշտության համադրություն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Գեորգիոս Բալացինոսի ղեկավարությամբ կատարեց Վարդան Աճեմյանի Տոնական նախերգանքը, Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիկ պոեմը, Գիորգոս Կումենդակիսի «Amor Fati»-ը, Դիմիտրիս Պապադիմիտրիուի «Անավարտություն» ստեղծագործությունը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար, և Դմիտրի Շոստակովիչի Թիվ 1 սիմֆոնիան։

Ավելի քան մեկ ամիս տևած «Արմենիա» միջազգային փառատոնը հյուրընկալել է մեծանուն դիրիժորների ու մենակատարների, որոնք ներկայացրել են համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներ և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնը տեղացի ունկնդրին ու Հայաստան այցելող բազմաթիվ երաժշտասեր զբոսաշրջիկների միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներին Երևանում ունկնդրելու հնարավորություն է ընձեռել։ Այսպիսով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր ներդրումն է ունենում երկրում մշակութային տուրիզմի զարգացման գործում։ Փառատոնային չորս դասական համերգները լեփ-լեցուն էին տարբեր երկրներ ներկայացնող զբոսաշրջիկներով։

Կարդացեք նաև

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությունների իրականացման գործում կարևոր դեր ունի նաև 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր GTB Capital-ը։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյի Սմբատյանի նախաձեռնությամբ։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment