Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման օգնությամբ 1:0 հաշվով տնային հաղթանակ է տարել ուկրաինական «Շախտյորի» նկատմամբ։

37-ամյա հայ կիսապաշտպանն իր նախկին թիմի դեմ խաղում փոխարինման է մտել 75-րդ րոպեին, իսկ երկու րոպե անց գոլային փոխանցում է կատարել բրազիլացի պաշտպան Կառլոս Աուգուստոյին (տեսանյութ)։

Հայաստանի հավաքականի նախկին ավագն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում՝ անցկացնելով երկրորդ հանդիպումը:

Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 81-րդ հանդիպումը և այդ ցուցանիշով շրջանցել է Զինեդին Զիդանին, Տիագո Ալկանտարային, Ջեյմի Կարագերին ու Վոյցեխ Շչեսնիին:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment