«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ, 24News-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում: