Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր

Քաղաքականություն

21.10.2026 | 13:07

Հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչին։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման, միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաև զբոսաշրջության և ավիացիայի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։

ԱԺ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են տնտեսական կապերի ամրապնդման հնարավորություններին՝ կարևորելով փոխշահավետ համագործակցության զարգացումը։

Ընդգծվել է նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման նշանակությունը՝ որպես երկկողմ քաղաքական երկխոսության խորացման կարևոր ուղղություն։

Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության և ավիացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Leave a comment