Նպատակն իշխանությունն ամեն գնով պահելն է․ «Ուժեղ Հայաստանը»՝ Ստեփանավանի դեպքերի մասին

https://arm.sputniknews.ru/20261021/npatakn-ishkhanutjunn-amen-gnvov-paheln-e-uzhegh-hajastany-stepanavani-depqeri-masin-108373611.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/0a/103346728_2:0:1422:1065_1920x0_80_0_0_acd3927682d581e283ee6780cfadaf8b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ստեփանավան, ընտրակաշառք

հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ստեփանավան, ընտրակաշառք

Բաժանորդագրվել

Կուսակցությունը կոչ է անում ընտրողներին չվախենալ և մասնակցել քվեարկությանը։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների դեմ նախաձեռնված գործընթացում քաղաքական դրդապատճառներով և նպատակահարմարությունից ելնելով` կիրառվել են թաքնված տեսախցիկներով արված տեսագրություններ և տարածվել մոնտաժված տեսանյութեր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ նրանք մեղադրվում են ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ։

«Մենք այսօր ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման։ Սա ժողովրդավարություն չէ։ Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է, երբ մեղադրանքները հնչում են նախքան փաստերի հաստատումը, իսկ քաղաքական հաշվեհարդարը ներկայացվում է որպես արդարադատություն»,- նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Շեշտվում է, որ այսօր ականատես ենք լինում այն նույն հակաժողովրդավարական գործելաոճին, որի համար եվրոպական կառույցները քննադատեցին իշխանությանը ԱԺ ընտրություններից հետո։

Կուսակցությունում վստահ են՝ Նիկոլ Փաշինյանն այս գործելաոճով ցանկանում է ամբողջությամբ վերահսկել Հայաստանը, որպեսզի կարողանա կատարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բոլոր պահանջները և գնալ նոր զիջումների։ Այդպիսի զիջումներից է Հայաստանի համար ոչ շահավետ TRIPP-ի տարբերակը, որը ծառայում է Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի շահերին։

«Ուժեղ Հայաստանը» Ստեփանավանի ընտրողներին կոչ է անում չվախենալ և մասնակցել քվեարկությանն այն վստահությամբ, որ փոփոխություններ լինելու են։

Հիշեցնենք` Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը)։

Leave a comment