Ոչ ոք չի կարող բացատրել՝ նախագահ Քոչարյանն ինչպես կարող էր խոչընդոտել քննությանը. Աննա Գրիգորյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար և մեկուսացում քաղաքական գործընթացներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դատարանի բակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Պատգամավորի ձևակերպմամբ՝ գործը «տնտեսական հանցագործություն կարելու» փորձ է, որի վաղեմության ժամկետները վաղուց անցած են։ Աննա Գրիգորյանը նաև անհիմն որակեց այն պնդումները, թե ազատության մեջ մնալով՝ երկրորդ նախագահը կարող էր խոչընդոտել քննությանը. «Ոչ ոք չի կարող հստակ բացատրել, թե նա ինչպես կարող էր խոչընդոտել քննությանը։ Գնար պատռե՞ր կառավարության՝ իր կողմից սահմանադրական պարտականությունների շրջանակում ստորագրված որոշումները»։

Աննա Գրիգորյանի ընդգծմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդն է, և նրա կալանավորումն ազդում է ամբողջ դաշտի, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքի գործունեության վրա։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, փոխանցելով փաստաբան Արամ Օրբելյանի խոսքերը, որը դեռ ճանապարհին էր դեպի դատարան, լրագրողներին տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվել է անորոշ ժամանակով։

Ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment