ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Հայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ
1. Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին՝ ոչ պոպուլյար ընդլայնման թեմաներով զգալի ձայներ կորցնելու պատճառով։
2. Եթե Նիկոլին այդքան պետք էր «հակառուսական» խաղալ Արևմուտքում, ապա բացարձակ կարիք չկար դա զուգակցելու հակազգային, հակահայկական բովանդակությամբ։
3. ԵՄ ոչ մի երկիր, որքան էլ այս պահին «ողջունի» Նիկոլի արտաքին և ներքին քաղաքականությունը, երբեք իր երկրի ազգային շահերին այդպես չի վերաբերվի, ինչպես Փաշինյանն է։
4. Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար։
5. Հայաստանի իր բոլոր քաղաքական հակառակորդներին Արևմուտքում նա անխնա պիտակավորում է որպես «Կրեմլի ագենտ»՝ հիմնավորելու համար լայնածավալ բռնաճնշումները։
6. Նիկոլի իշխանավարումը վնաս է հենց հայ ժողովրդին, ուստի նրա հեռացումը բխում է հենց հայ ժողովրդի շահերից և պարտավորություններից։
7. Ընդդիմության կարևորագույն խնդիրներից է այս ճշմարտության ներկայացումը արտերկրում։
8. Թե՛ աշխարհում, թե՛ ԵՄ-ում ճիշտ աշխատանքի դեպքում մենք կարող ենք ունենալ գոնե հատվածական ըմբռնում»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: