Իլոն Մասկը հնարավոր է համարում «SpaceX»-ի և «Tesla»-ի միաձուլման գաղափարը

Բաժանորդագրվել

Մասկը ղեկավարում է երկու ընկերությունները և միաժամանակ հանդիսանում է SpaceX-ի տնօրենների խորհրդի նախագահն ու գլխավոր տեխնիկական տնօրենը:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հնարավոր է համարում իր երկու գլխավոր տեխնոլոգիական հսկաների՝ «SpaceX» օդատիեզերական ընկերության և «Tesla» ավտոարտադրողի միաձուլման գործընթացը:

Առաջիկա փոփոխությունների մասին ձեռնարկատերը հայտարարել է երրորդ եռամսյակի համար «SpaceX»-ի ֆինանսական արդյունքները ներկայացնելիս։

««SpaceX»-ը և «Tesla»-ն աշխատանքային խմբեր են ստեղծել այս գաղափարը քննարկելու համար: Ես դա լա՞վ գաղափար եմ համարում: Այո՛»,- նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Մասկի խոսքով՝ երկու ընկերությունների բաժնետերերի խնդրանքով ստեղծվել են անկախ տնօրենների հատուկ հանձնաժողովներ, որոնց հանձնարարված է ուսումնասիրել միաձուլման գաղափարը:

Ըստ կարգավորող մարմնին ներկայացված հաշվետվության՝ հունիսի 30-ի դրությամբ Մասկը տնօրինում էր «SpaceX»-ի բաժնետոմսերի 48,4%-ը և վերահսկում ձայների ավելի քան 82%-ը՝ շնորհիվ լրացուցիչ ձայնի իրավունք տվող արժեթղթերի։: «Tesla»-ում Մասկի մասնաբաժինը կազմում է շուրջ 20%:

Leave a comment