Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը

Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է հոկտեմբերի 28-31-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայանալիք աշխարհի առաջնությանն ու աշխարհի գավաթի մանկապատանեկան խաղարկությանը։

Հայաստանի պատվիրակությունը մրցավայր կմեկնի 55 հոգանոց պատվիրակությամբ՝ ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Աշխարհի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում հանդես կգա 24, իսկ աշխարհի առաջնությունում՝ 18 կարատեիստ։ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն նաև միջազգային կարգի 3 մրցավարներ ու ֆեդերացիայի անդամներ։

Leave a comment