Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքի Հայ կաթողիկե սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող խաչքար

Քաջարան-Սեն Շամոն քույր քաղաքների հարաբերությունները ավելի են ամրանում։
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ և ներկայությամբ, նախօրեին Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքի Հայ կաթողիկե սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում տեղադրվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակն անմահացնող խաչքար։

Եկեղեցական հատուկ արարողակարգից հետոխաչքարը օծվեց Ֆրանսիայի հայ Կաթողիկեի առաջնորդ եպիսկոպոս Եղյա Եղեայանի ձեռամբ և տեր Ռաֆայել քահանա Շեֆիքյանի օրհնությամբ։ Այնուհետև ելույթներ ունեցան Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան։
Ի երախտագիտության`Մանվել Փարամազյանը Ֆրանսիայի հայ Կաթողիկեի առաջնորդ` եպիսկոպոս Եղյա Եղեայանի կողմից պարգևատրվեց Իգնատիոս Մալոյանի անվան մեդալով։

Իգնատիոս Մալոյանը հայ ազգի նահատակ էր, ով Մարտին քաղաքի առաջնորդն էր և սպանվեց Օսմանյան կայսրությունում 1915 թ. հունիսի 11-ին։

Իսկ տեր Ռաֆայել քահանա Շեֆիքյանի կողմից համայնքի ղեկավարը պարգևատրվեց Սեն Շամոնի հայ Կաթողիկե եկեղեցու Սուրբ Գրիգոր Նարեկացի մեդալով։

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment