ՀՀ-ում Նիդերանդների փոխդեսպան Մարեյն Սպետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ-ում Նիդերանդների Թագավորության դեսպանատան նորանշանակ փոխդեսպան Մարեյն Սպետը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թանգարան՝ Հայաստանի պատմությանը ծանոթանալու նպատակով։

Այցի ընթացքում նա ծանոթացել է թանգարանի ցուցադրությանը և հուշամատյանում թողել իր գրառումը։

Փոխդեսպանը նշել է, որ այցը նպաստեց Հայաստանի պատմության վերաբերյալ իր գիտելիքների խորացմանը։

ՀՀ-ում Նիդերանդների Թագավորության դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment