Ուիթքոֆը նշել է՝ նման որոշումը, անկասկած, Թրամփը մեծ գոհունակությամբ կընդունի․ Ուշակով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը նշել է, որ Ռուսաստանի կողմից եռակողմ բանակցությունները վերսկսելու որոշումը մեծ գոհունակությամբ կընդունվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ ըստ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի։

«Ամերիկացի ներկայացուցիչը նշել է, որ նման որոշումը, անկասկած, մեծ գոհունակությամբ կընդունվի նախագահ Թրամփի կողմից»,- լրագրողներին ասել է Ուշակովը։

Նախագահի օգնականը նշել է նաև, որ Ուիթքոֆը Վլադիմիր Պուտինին ներկայացրել է Օսլոյում կայացած բանակցությունների էությունը․ «Ներկայացրել է իր մեկնաբանությունները այս կապակցությամբ և նշել եվրոպացիների և Կիևի մոտեցումներում որոշ նոր ասպեկտներ, չնայած դրանք քիչ օգտակար բաներ են պարունակում ուկրաինական ճգնաժամի լուծման համատեքստում»,- լրագրողներին ասել է Ուշակովը։

Leave a comment