https://arm.sputniknews.ru/20261020/eatm-um-sharunakvum-en-banakcutjunnery-navti-ev-navtamterqneri-miasnakan-shukaji-shurj-108334123.html
ԵԱՏՄ-ում շարունակվում են բանակցությունները նավթի և նավթամթերքների միասնական շուկայի շուրջ
ԵԱՏՄ-ում շարունակվում են բանակցությունները նավթի և նավթամթերքների միասնական շուկայի շուրջ
Sputnik Արմենիա
ՌԴ փոխվարչապետը ընդգծել է, որ առավել շահավետ մատակարարումները միշտ եղել են և կլինեն Ռուսաստանից: 20.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-20T14:50+0400
2026-10-20T14:50+0400
2026-10-20T14:50+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
նավթ
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_0:160:3072:1888_1920x0_80_0_0_fd19dfb33a6df7e0e2da05ab78b64f5a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրները շարունակում են բանակցությունները նավթի և նավթամթերքների միասնական շուկայի ստեղծման շուրջ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։Նա նաև նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի ԵԱՏՄ բոլոր երկրները զարգանան և հնարավորություն ունենան օգտվել վառելիքի առավել շահավետ պայմաններից:Եվրասիական տնտեսական միությանը անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը երկարաձգել էր վառելիքի ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_5fde3e119cadce7fbb868105e9d29598.jpg.webp
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նավթ, ալեքսեյ օվերչուկ
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նավթ, ալեքսեյ օվերչուկ
ՌԴ փոխվարչապետը ընդգծել է, որ առավել շահավետ մատակարարումները միշտ եղել են և կլինեն Ռուսաստանից:
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրները շարունակում են բանակցությունները նավթի և նավթամթերքների միասնական շուկայի ստեղծման շուրջ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Ինչ վերաբերում է նավթի և նավթամթերքների միասնական շուկային, ապա այդ բանակցությունները շարունակվում են», – լրագրողներին հայտնել է Օվերչուկը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի ԵԱՏՄ բոլոր երկրները զարգանան և հնարավորություն ունենան օգտվել վառելիքի առավել շահավետ պայմաններից:
«Վառելիքը արտադրության ինքնարժեքի առանցքային բաղադրիչն է։ Մեզ համար կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները նման հնարավորություն ունենան։ Թեև, իհարկե, ամենաշահավետ մատակարարումները միշտ եղել են և կշարունակեն լինել Ռուսաստանից», – ընդգծել է Օվերչուկը։
Եվրասիական տնտեսական միությանը անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը երկարաձգել էր վառելիքի ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: