Հունիսի 7-ի ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հանրությանը խոստանում էր կայուն խաղաղություն, հայտարարում էր, որ ինքը խաղաղություն է բերել 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ, եւ շուտով այն վերջնականապես կստորագրվի: Սակայն պարզվում է` իրավիճակ է փոխվել, հիմա հայտարարում է, որ խաղաղության վերջնական հաստատման կհասնենք 2031 թվականին։
Արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նկատում է. «Սահմանադրության փոփոխությունն էլ պարզապես պատրվակ է: Ո՛չ Ադրբեջանը եւ ո՛չ էլ Թուրքիան չեն ուզում խաղաղություն: Իրենց պետք չէ որեւէ խաղաղության գործընթաց: Նրանց խաղաղություն հարկավոր չէ մի պարզ պատճառով՝ Ադրբեջանին եւ Թուրքիային պետք չէ Հայաստան անունով հարեւան: Նրանք ամեն բան անում են Հայաստանը վերացնելու ուղղությամբ, ինչպես վարվեցին Արցախի հետ, իսկ Թուրքիան էլ իր հերթին մի քանի պետություն ուղղակիորեն ոչնչացրեց: Օրինակ` Սիրիա, Իրաք եւ այլն: Այդ երկրները թեպետ, որպես այդպիսին, դեռ կան քարտեզի վրա, սակայն ոչնչացված են: Տարիների աշխատանքի արդյունքում Թուրքիան հասավ իր ցանկությանը: Նրանց նպատակը նույն բանը Հայաստանի հետ անելն է, եւ իրենք անգամ չեն էլ թաքցնում դա: Այլ հարց է, թե որքանով ենք մենք դա հասկանում եւ որքանով ենք կարողանում եզրակացություններ անել: Բայց որ Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց հայատյաց նպատակների մասին չեն էլ թաքցնում, դա փաստ է: Ադրբեջանը ստում է` որեւէ պարագայում խաղաղության պայմանագիր չի կնքելու»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: