Ճիշտ կլինի կազմակերպել խորհրդարանական լսումներ այս հարցի շուրջ․ Հայկազ Ֆանյան

«Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե պետական կառավարման համակարգը «հրդեհ մարելու» մարտավարությունից անցում չկատարի զարգացման օրակարգերի սպասարկմանը, մեծ է վտանգը մնալու օրգանական աճի/զարգացման «ծուղակում»․․․

Վերջին տարիներին նկատվում է կայուն միտում, երբ ռազմավարությունները/ռազմավարական ծրագրերը անցնում են երկար քննարկումների շրջափուլ, վերջնական ընդունվում կառավարության որոշմամբ, սակայն մնում են պետության առաջնահերթությունների ստվերում․․․

Վերջին ցայտուն օրինակը վերաբերում է գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման 2026-2030թ․-ի ռազմավարական ծրագրին․․․ երբ առաջարկված ռազմավարական ծրագիրը և գործողությունների պլանը արժանացել են կառավարության հավանությանը, սակայն դուրս են մնացել բյուջեից․․․ ինչին, ըստ էության, հաջորդել է Կոմիտեի նախկին ղեկավարության քայլը՝ լքելու զբաղեցրած պաշտոնները․․․․

Չեմ ուզում տրակտատներ գրել, այն մասին, թե ինչքանով է կարևոր գիտությունը պետության համար, վստահաբար, բոլորին պարզ է, բայց այս առումով կարծում եմ իր խոսքը ունի ասելու Ազգային ժողովը, թերևս ճիշտ կլինի կազմակերպել նաև խորհրդարանական լսումներ այս հարցի շուրջ․․․

Մենք՝ ACSES վերլուծական կենտրոնի մեր թիմով, պատրաստ ենք ակտիվ ներգրավված լինելու այս աշխատանքներին․․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment