https://arm.sputniknews.ru/20261019/arcakhcinerin-cop-17-um-merzhel-en-taghavar-tramadrel-beglarjany-manramasner-e-hajtnel-108305338.html
Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյանը մանրամասներ է հայտնել
Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյանը մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Արցախի նախկին պետնախարարը նկատեց, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անում Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար, այլև լեգիտիմացնում են… 19.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-19T19:19+0400
2026-10-19T19:19+0400
2026-10-19T19:19+0400
արտակ բեգլարյան
արցախ
արցախցի
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/07/44892053_0:0:1600:901_1920x0_80_0_0_0e455e5e822d75fa228cf5164b9411f7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։Նշենք, որ COP17-ի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում գրանցված Զվարթնոց տաճար։ Մինչդեռ Ադրբեջանի կողմից ավերվող Արցախի մշակութային ժառանգության և բնության, ինչպես նաև բռնի տեղահանված արցախցիների իրավունքների մասին միջազգային հարթակում բարձրաձայնելու հնարավորությունը ՀՀ իշխանությունները չեն օգտագործում։«Արցախի միության» դիմումը, մեր զրուցակցի խոսքով, մերժվել է առանց որևէ պատճառաբանության։ Առցանց ընթացակարգով լրացված դիմումի պատասխանում նշված է եղել միայն, որ տաղավար չի տրամադրվում։Արցախի նախկին պաշտոնյան նկատեց, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անում Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար, այլև լեգիտիմացնում են ադրբեջանական հանցագործությունները և Արցախի օկուպացիան։«Բազմաթիվ հարմար առիթներ եղել են, ու սա էլ շատ լավ առիթ է ոչ միայն մշակութային ժառանգության մասին բարձրացնելու, այլև ընդհանրապես բնիկ ժողովրդի իրավունքների հարցը ներկայացնելու, թե Ադրբեջանն ինչ է արել և ինչ է անում Արցախում թե՛ կենսաբազմազանության և թե՛ լայն առումով Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների մասով, որն ուղղակիորեն կենսաբազմազանության հետ կապված է` հենց ՄԱԿ–ի նորմերը հաշվի առնելով»,– ասաց Բեգլարյանը` ընդգծելով, որ COP 17-ի օրակարգային թեմաներից մեկը հենց բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքների հարցն է՝ կենսաբազմազանության համատեքստում։Բայց, ինչպես նկատում է Արցախի նախկին պետնախարարը, ՀՀ իշխանությունները չեն ցանկանում, իսկ քաղհասարակությունը չի կարողանում արդյունավետորեն օգտագործել ընձեռված հնարավորությունը` իշխանությունների ստեղծած արգելքների պատճառով։ Այնուամենայնիվ, Բեգլարյանը հույս ունի, որ համաժողովին տարբեր ձևաչափերով ու տարբեր հարթակներում մասնակցող քաղհասարակության այլ ներկայացուցիչները կկարողանան բարձրաձայնել Արցախի խնդրի մասին։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվում է Երևանում՝ հոկտեմբերի 19–30-ը։Հայաստանը պատրաստ է ընդունելու Ադրբեջանի պատվիրակությանը COP 17–ին. ՇՄ նախարար
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/07/44892053_176:0:1600:1068_1920x0_80_0_0_8451d03467cc3ace184db3fe2bfc3219.jpg.webp
արտակ բեգլարյան, արցախ, արցախցի, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
արտակ բեգլարյան, արցախ, արցախցի, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
Արցախի նախկին պետնախարարը նկատեց, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անում Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար, այլև լեգիտիմացնում են ադրբեջանական հանցագործությունները և Արցախի օկուպացիան։
Նշենք, որ COP17-ի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում գրանցված Զվարթնոց տաճար։ Մինչդեռ Ադրբեջանի կողմից ավերվող Արցախի մշակութային ժառանգության և բնության, ինչպես նաև բռնի տեղահանված արցախցիների իրավունքների մասին միջազգային հարթակում բարձրաձայնելու հնարավորությունը ՀՀ իշխանությունները չեն օգտագործում։
«Մեր կազմակերպությունը` «Արցախի միությունը», ֆորմալ ընթացակարգով դիմեց, որ կանաչ գոտում տաղավար ունենանք` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և ներկայացնենք Արցախի ժողովրդի հետ կապված հարցերը, Արցախի կենսաբազմազանությունը, ինչպես COP17-ն է ենթադրում։ Իրենք մերժեցին, տաղավար չտրամադրեցին։ Հիմա կարող են տարբեր պատճառաբանություններ բերել, որ ուրիշներին էլ են մերժել և այլն, բայց փաստացի մենք այդ հնարավորությունը չենք ունեցել»,– ասաց Բեգլարյանը։
«Արցախի միության» դիմումը, մեր զրուցակցի խոսքով, մերժվել է առանց որևէ պատճառաբանության։ Առցանց ընթացակարգով լրացված դիմումի պատասխանում նշված է եղել միայն, որ տաղավար չի տրամադրվում։
Արցախի նախկին պաշտոնյան նկատեց, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անում Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար, այլև լեգիտիմացնում են ադրբեջանական հանցագործությունները և Արցախի օկուպացիան։
«Բազմաթիվ հարմար առիթներ եղել են, ու սա էլ շատ լավ առիթ է ոչ միայն մշակութային ժառանգության մասին բարձրացնելու, այլև ընդհանրապես բնիկ ժողովրդի իրավունքների հարցը ներկայացնելու, թե Ադրբեջանն ինչ է արել և ինչ է անում Արցախում թե՛ կենսաբազմազանության և թե՛ լայն առումով Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների մասով, որն ուղղակիորեն կենսաբազմազանության հետ կապված է` հենց ՄԱԿ–ի նորմերը հաշվի առնելով»,– ասաց Բեգլարյանը` ընդգծելով, որ COP 17-ի օրակարգային թեմաներից մեկը հենց բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքների հարցն է՝ կենսաբազմազանության համատեքստում։
Բայց, ինչպես նկատում է Արցախի նախկին պետնախարարը, ՀՀ իշխանությունները չեն ցանկանում, իսկ քաղհասարակությունը չի կարողանում արդյունավետորեն օգտագործել ընձեռված հնարավորությունը` իշխանությունների ստեղծած արգելքների պատճառով։ Այնուամենայնիվ, Բեգլարյանը հույս ունի, որ համաժողովին տարբեր ձևաչափերով ու տարբեր հարթակներում մասնակցող քաղհասարակության այլ ներկայացուցիչները կկարողանան բարձրաձայնել Արցախի խնդրի մասին։
«Մեծաթիվ պատվիրակությունների, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությունը Հայաստանում ինքնին հնարավորություն է ոչ ֆորմալ շփումների, իրազեկման, հարցերի բարձրացման։ Բայց, խնդիրն այն է, որ ինչ էլ մենք ներկայացնենք միջազգային հանրությանը, միևնույն է` շոշափելի առաջընթաց չենք ունենա արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում, քանի դեռ ՀՀ–ն պետականորեն տեր չի կանգնում մեր իրավունքներին, դեռ հակառակը` խանգարում է»,– շեշտում է Արտակ Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվում է Երևանում՝ հոկտեմբերի 19–30-ը։