«Փաստինֆո». Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի։ Դատական կարգով ՀԱՍԵ-ն պահանջում է անվավեր ճանաչել՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի որոշումը հարկային պարտավորությունների գանձման մասով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։ Դեռևս առկա չէ որոշում՝ այն վարույթ ընդունելու մասին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը Փաշինյանը չի հանդուրժում ոչ անհատի, ոչ էլ ինստիտուտի բարձր վարկանիշը. նրա պայքարը Եկեղեցու բարձր վարկանիշի դեմ առայժմ անարդյունք է. Արամ Նավասարդյան
Վաղարշապատի համայնքապետի որոշումը, որը վիճարկում է ՀԱՍԵ-ն, կայացվել է օգոստոսի 6-ին։ Ըստ որոշման՝ ՀԱՍԵ նկատմամբ վարչական վարույթ է իրականացվել՝ իբրև հարկեր վճարելու պարտականությունը չկատարելու վերաբերյալ։ Վարույթի նյութերից պարզ է դառնում, որ ՀԱՍԵ ներկայացուցիչը բացատրություններ է ներկայացրել՝ նշելով, որ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿԿ-ի անշարժ գույքի հարկի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքում առկա են անհամապատասխանություններ, տեղեկանքում ներկայացված որոշ գույքեր ՀՀ կառավարության որոշման համաձայն ազատված են անշարժ գույքի հարկից, առկա են գույքեր, որոնք կրկնվում են տեղեկանքի տարբեր տողերում կամ առկա չեն անշարժ գույքերը նույնականացնող տեղեկություններ, կամ առկա են այնպիսի անշարժ գույքեր, որոնք հարկային օրենսգրքով են ազատված անշարժ գույքի հարկից կամ տեղեկանքում ներառված են այնպիսի գույքեր, որոնք ՀՀ կառավարության կողմից հետ են վերցվել «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿԿ-ից։ Ինչպես նաև ՀԱՍԵ ներկայացուցիչը ներկայացրել էր փաստաթղթեր՝ թվով 62 գույքի վերաբերյալ։
Այդուհանդերձ, համայնքապետարանը որոշել է ՀԱՍԵ-ից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր՝ 47 551 349 /քառասունյոթ միլիոն հինգ հարյուր հիսունմեկ հազար երեք հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ չվճարված հարկային պարտավորությունների գումար:
Իզաբել Սահակյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: