Սևանա լիճն աղտոտվել է, հողերը՝ դեգրադացվել․ Դատախազություն հաղորդում է ներկայացվել

Սևանա լիճն աղտոտվել է, հողերը՝ դեգրադացվել․ Դատախազություն հաղորդում է ներկայացվել (տեսանյութ)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված՝ Սևանա լիճ ծանր տեխնիկայի միջոցով շինարարական աղբ լցնելու վերաբերյալ ահազանգի հիման վրա ստուգում է իրականացվել տեսանյութում նշված՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում։

Ստուգման շրջանակներում իրականացված տեղանքի չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում կատարվել են շինության ապամոնտաժման և հարթեցման աշխատանքներ, որի հետևանքով
– 580 քմ մակերեսով հատուկ պահպանվող տարածք դեգրադացվել է,
– 33 քմ մակերեսով ջրային տարածքն աղտոտվել է։

Իրականացվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ, ըստ որի՝ հասցված վնասը կազմում է 946,404 ՀՀ դրամ։

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

Leave a comment