Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր գործով դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր գործով դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում դատավարության մասնակցի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով ցուցմունք չտալուն կամ սուտ ցուցմունք տալուն հարկադրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մասիս քաղաքի բնակիչ Ա․Հ․-ն, 2026 թվականի մարտի 6-ին մասնակցելով իր մտերիմ, Մասիսի նախկին քաղաքապետ Դ.Հ․-ի եղբոր և մյուսների վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործով նշանակված դատական նիստին և տեղեկանալով, որ նույն գործով մեղադրյալ Հ․Խ․-ն, նախաքննության ընթացքում իր մտերիմ Գ․Հ․-ի վերաբերյալ տվել է խոստովանական ցուցմունքներ, մարտի 7-ին զանգահարել է Հ.Խ․-ին և նրա նկատմամբ բռնություն գործադրելու, կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու իրական սպառնալիքներով պահանջել և հարկադրել է նրան՝ դատարանում հերքել իր նախաքննական ցուցմունքները և տալ այնպիսի ցուցմունքներ, որոնց հիման վրա Գ. Հ․-ն ազատ կարձակվի կալանքից:

Ա․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 495-րդ հոդվածի 1-ին մասով (դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Leave a comment