Լուվրի վարչակազմը հայտարարել է, որ թանգարանը փակ է մուտքի մոտ ընթացող ուսանողական ցույցի պատճառով։
«Թանգարանը ժամանակավորապես փակ է ուսանողական բողոքի ակցիաների պատճառով։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշված է հայտարարության մեջ։
Փրիզյան խոշոր թանգարանի մուտքը արգելափակվել է ի պաշտպանություն ավագ դպրոցի աշակերտների կազմակերպված ցույցի մասնակիցների կողմից։
Ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի վերջին Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանում (որի կազմում է նաև Փարիզը) և այնուհետև տարածվել ամբողջ Ֆրանսիայով մեկ։ Մասնակիցները բողոքում են ուսումնական ծանրաբեռնվածության, ուսուցիչների պակասի և կրթական համակարգում առկա այլ խնդիրների դեմ։ Որոշ վայրերում ցույցերը վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։