ՀՀ գործող ռեժիմի՝ գերիների թեման օրակարգային չդարձնելու պայմաններում Բաքուն թեման շահարկում է. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրավապաշտպանների, տարբեր զեկույցների հիմնավորմամբ ու գնահատականներով՝ Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում:

Վերջերս դրա մասին առավել մանրամասն ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն էր խոսում:
Այս մարդկանց շուտափույթ հայրենադարձության խնդիրը կարևոր է ոչ միայն գործի՝ լիարժեք ապօրինի բնույթ կրելու, այլ նաև նրանց կյանքի ու առողջության համար մշտական սպառնալիքի առկայության պատճառով:

ՀՀ գործող ռեժիմի՝ թեման օրակարգային չդարձնելու պայմաններում ոչ միայն այս մարդկանց իրավունքներն են ամբողջությամբ խախտվում, այլև պաշտոնական Բաքուն թեման, ըստ նպատակահարմարության, շահարկում է, այդ թվում՝ ընդդեմ ՀՀ-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment