Իսպանիայի առաջնության 9 -րդ տուրում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 5:2 հաշվով հաղթել է «Բետիսին»:
Կատալոնական ակումբը կրկնել է Մադրիդի «Ռեալի» ռեկորդը, որն Իսպանիայի առաջնությունում 9 անընդմեջ հաղթանակով մեկնարկել էր 1968/1969 մրցաշրջանում, հաղորդում է Marca-ն:
Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում «Բարսելոնան» ու «Ռեալը» մրցելու են իրար հետ: 9-րդ տուրում «Արքայական ակումբը» ևս հաղթել է՝ 4:1 հաշվով ուժեղ գտնվելով «Սևիլիայից»:
Դավիթ Եղիազարյան