Երևանի Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Երևանի Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին NEWS.am‑ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, որը նաև տեսանյութ է հրապարակել։

«Աղի լիճը երևանցիների հանգստի վայրերից է, սակայն հարակից տարածքը երկար ժամանակ պատշաճ չի խնամվել ու բարեկարգվել։

Ծրագրով կբարեկարգվեն լճամերձ արահետները, կանցկացվի լուսավորություն, ջրամատակարարում ու կոյուղի։ Կկառուցվեն մարզահրապարակ, ավտոկայանատեղի, սանհանգույցներ, ցնցուղարաններ ու հանդերձարաններ, կստեղծվեն պառկելաթոռներով (շեզլոնգներով) և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութում Աղի լճի տարածք այցելած քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստովանում է, որ հանրության բողոքը հիմնավոր է եղել. «Մարդիկ իրականում ճիշտ են ասում, նախ պետք է ընդունենք ռելիեֆը, բնական միջավայրը և ղամիշներն էլ ունեն իրականում ֆիլտրացնող ֆունկցիա»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բնապահպան-ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ահազանգել էր, որ քաղաքապոետարանը ոչնչացնում է Աղի լճի էկոհամակարգը։

NEWS.am

Leave a comment