ՆԱՈՒՄ-ական լինելն ինձ համար նշանակում է ոչ միայն գաղափարի շուրջ համախմբվել, այլև այն կրել, պաշտպանել ու գործով ապացուցել դրա արժեքը․ Արմենակ Գրիգորյան

Այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության 36-ամյակը։ Այդ առիթով ներկայացնում ենք ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Արմենակ Գրիգորյանի անդրադարձը։

«ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միությունն արդեն 36 տարի հայ ուսանողության ազգային, գաղափարական կարևոր օջախներից է։

ՆԱՈՒՄ-ական լինելն ինձ համար նշանակում է ոչ միայն գաղափարի շուրջ համախմբվել, այլև այն կրել, պաշտպանել ու գործով ապացուցել դրա արժեքը։

Դաշնակցական լինելը ժառանգություն է, բայց նաև ամեն օր այդ ժառանգությանն արժանի լինելու պարտավորություն։ Նախորդ սերունդները մեզ փոխանցել են գաղափարն ու պայքարի ոգին, իսկ մեր խնդիրն է այդ ամենին հաղորդել նոր շունչ՝ մեր ժամանակի գործով ու պատասխանատվությամբ։

Շնորհավոր 36-ամյակդ, հարազա՛տ Միություն։ Թող գաղափարդ շարունակի ապրել մեր գործերում, իսկ քո ճանապարհը՝ նոր սերունդների նվիրումով»։

Leave a comment