Էստոնիան մարտին դեսպանատուն կբացի Հայաստանում

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել է, որ Վրաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարը իր առաքելությունը Թբիլիսիում կավարտի մարտի 10-ին, հայտնում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը։

Մինչև նոր դեսպանի նշանակումը, Վրաստանում Էստոնիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները կկատարի Գիտա Կալմետը։

Մարգե Մարդիսալու-Կահարը կշարունակի իր աշխատանքը որպես դեսպան Հայաստանում, որտեղ Էստոնիան մարտին կբացի իր դեսպանատունը։

Մարգե Մարդիսալու-Կահարը կդառնա Էստոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment