ԵԱՏՄ տնտեսությունը 2025–ին աճել է 1,7%-ով. որքա՞ն է ավելացել մանրածախ առևտուրը Հայաստանում

https://arm.sputniknews.ru/20260213/eatm-tntesutjuny-2025in-atshel-e-17-vov-vorqan-e-avelacel-manratsakh-arevtury-hajastanum-98779571.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0b/89974488_137:0:724:440_1920x0_80_0_0_b060b901e02dbf2f47ecc46da9fd3d31.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հնա (համախառը ներքին արդյունք), առևտուր

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հնա (համախառը ներքին արդյունք), առևտուր

Բաժանորդագրվել

Նախնական տվյալներով՝ 2025 թվականին ԵԱՏՄ տնտեսության մեջ մեծ ներդրում է ունեցել մանրածախ առևտուրը։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համախառն ներքին արդյունքը, նախնական գնահատմամբ, 2025 թվականի արդյունքներով աճել է 1,7%-ով: Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի նախարար Դանիյար Իմանալիևը։

Պաշտոնյայի կողմից հնչեցված նախնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին ԵԱՏՄ տնտեսության մեջ ամենամեծ ներդրումն ունեցել է մանրածախ առևտրի ոլորտը` Ղրղզստանում մանրածախ առևտուրն աճել է 22,6%-ով, իսկ Ղազախստանում, Բելառուսում, Հայաստանում՝ մոտ 6-7%-ով։

ՀՆԱ-ի աճին նպաստել է նաև շինարարության ոլորտի զարգացումը։ 2025 թվականին Ղազախստանում, նախնական տվյալներով, արդյունաբերությունը 32,7% աճ է գրանցել, Հայաստանում՝ 25,6% և Ղրղզստանում՝ 14,7%։

Որքա՞ն մաքսատուրք է Հայաստանը փոխանցել ԵԱՏՄ «ընդհանուր կաթսա». ՊԵԿ–ի տվյալները

Բացի այդ, եվրասիական տարածքում տնտեսության աճն ապահովել է նաև արդյունաբերությունը։ Արդյունաբերական ցուցանիշներն ամենից շատ աճել են աճել են Ղրղզստանում (10%-ով) և Ղազախստանում (7,4%-ով): Նախարարը նշել է, որ այդ երկրներում ավելացել է օգտակար հանածոների արդյունահանումը։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

ՌԴ–ն ակնկալում է, որ ԵԱՏՄ–ի շրջանակում Հայաստանի հետ գործակցությունը կշարունակվի. Պեսկով

Leave a comment